Կոլումբիացի հանրահայտ դարպասապահ Ռենե Իգիտան, ով առաջին անգամ կիրառեց «կարիճի հարված»-ը, պատմել է, թե ինչպես առաջին անգամ Անգլիայի հավաքականի դեմ խաղում նման որոշում կայացրեց.
«Ես միշտ հիացել եմ երեխաների խաղով, որոնք ֆուտբոլ էին խաղում փողոցում: Իմ ներկայությամբ նրանք շրջադարձ հարվածներ էին կատարում, և ես նրանց խոստացա, որ խաղերից մեկում կկիրառեմ արտասովոր հնարք:
Ես այդ հնարավորությանը սպասել եմ 5 տարի, մինչև Ջեյմի Ռեդնապի հարվածն ինձ հնարավորություն ընձեռեց իրագործել մտահղացումս»,- AP-ին տված հարցազրույցում հայտարարել է Իգիտան:









































