Ամերիկյան Boeing կոնցեռնը հայտնել է, որ ուղևորատար ինքնաթիռների վաճառքն ավելացել է: Ինչպես հաղորդում է Vesti-ն, 2012 թ. երկրորդ քառորդում ընկերությանը հաջողվել է վաճառել 150 օդանավ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 118-ի փոխարեն:
Ինչպես և սպասվում էր, բեսթսելլեր է դարձել նորացված Boeing 737-ը: Այս մոդելին բաժին է ընկնում ընդհանուր վաճառքի զգալի մասը:









































