«Միլան»-ի պաշտպան Ալեսանդրո Նեստան կշարունակի կարիերան ՄԼՍ-ում հանդես եկող «Մոնրեալ Իմպակտ» ակումբում: Կողմերը համաձայնության են եկել և պայմանագիր ստորագրել: 36-ամյա իտալացին կխաղա 14 համարի համազգեստով:
«Ես բազմաթիվ առաջարկներ ունեի եվրոպական ակումբներից: Սակայն այցելել էի ընկերոջս՝ Մարկո Դի Վայոյի առաջին խաղը «Մոնրեալ»-ում, այս ակումբում հանդիպել հիանալի մարդկանց: Ուստի որոշեցի, որ կարիերաս շարունակելու եմ այստեղ»,- Նեստային մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:








































