ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սպառնում է Մալիի խունտային պատժամիջոցներ կիրառել, եթե երկրում չվերականգնվի սահմանադրական կարգը և չվերադառնա երկրի պաշտոնանկ արված նախագահ Դիոնկունդա Տարորեն, ով այդ պաշտոնը ստանձնել էր մայիսի 21-ին, իսկ մայիսի 23-ից` հարձակումից հետո, բուժում է ստանում Փարիզում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Միաձայն ընդունված բանաձևում ասվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն իրեն իրավունք է վերապահում խստացնել պատժամիջոցները ռազմական խունտայի դեմ, եթե Անվտանգության խորհրդի պահանջները մնան թղթի վրա։ Փաստաթղթում ասվում է, որ Աֆրիկյան Միությունն ու տարածաշրջանային համագործակցության ECOWAS կազմակերպությունը աֆրիկյան այդ երկրի դեմ արդեն կիրառել են պատժամիջոցներ։
ՄԱԿ-ի ԱԽ-ն նաև պահանջել է ցրել Ազգային խորհուրդը, որ ձևավորվել է ռազմական հեղաշրջումից հետո։









































