Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում Գյումրու «Շիրակ»-ը մրցակցի հարկի տակ «Կրայ Բիստրիցե» մարզադաշտում 0:1 հաշվով պարտության մատնեց Չերնոգորիայի «Ռուդար»-ին:
Մեր թիմի կազմում 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լի Լամին Յորոն:
Այսպիսով` պատասխան խաղից առաջ «Շիրակ»-ը հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի:







































