Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովն ու Բեռնար Ֆասյեն ժամանել են Բաքու, տեղեկացնում է APA-ն:
Վաղը նրանք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ:
Բեռնար Ֆասյեն չի ցանկացել մեկնաբանություններ անել տարածաշրջանային այցի մասին, քանի դեռ այն ավարտված չէ:









































