«Պաշտոնական Ստեփանակերտը գտնում է, որ հակամարտության կարգավորումը պետք է միմիայն տեղի ունենա փոխզիջումների հիման վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահ Ս․Սարգսյանի՝ Բրյուսելում ունեցած ելույթին, նշեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նաև հայտնեց, որ փոխզիջումները, բնական է, որ պետք է լինեն ողջամիտ, այսինքն՝ համարժեք, տրամաբանությանը մոտ։ «Դրանք պետք է երկու երկրի համար էլ վտանգ չներկայացնեն պետության բնականոն զարգացման տեսակետից»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին ունեցած ելույթում ասել էր․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»։