Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այսօր Օմանի առափնյա շրջաններից մեկում ծովահենների կողմից գերեվարվել է գերլցանավ, որն ուղևորվում էր ԱՄՆ: MT Irene SL հածանավի շահագործող հունական ընկերությունը հաստատել է գերեվարման լուրը:
Այս լցանավով հնարավոր է տեղափոխել մինչև 2 մլն բարել նավթ, ինչը այս նավը դարձնում է աշխարհի ամենամեծ տանկերներից մեկը: Նախնական տվյալներով` այն այն բեռնված է եղել 1.95 մլն բարելով, որի ընդհանուր գինը կազմում է մոտ 188 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով օրական արտահանվում է 1 մլն բարել:
Այս տարածաշրջանը հայտնի է ծովահենների գրոհներով: Երեկ գերեվարվել էր իտալական հածանավ, որը, նախնական տվյալներով, այս պահին գտնվում է Սոմալիի սահմանների մոտ:









































