ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Վալերի Մասալիտինի կարծիքով ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնության ժամանակ եղան առնվազն 3 հայտնություններ:
«Ինձ դուր եկավ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլսիստներ Մարկո Ռոյսի և Անդրե Շյուրլեի ցուցադրած խաղը: Իհարկե, Գերմանիայի առաջնությունում բոլորն են խոսում նրանց մասին, բայց այժմ այդ ֆուտբոլիստներին կճանաչի ողջ Եվրոպան:
Որպես հայտնություն՝ պետք է նշեմ նաև Ալան Ձագոևին: Ֆուտբոլիստը երկար ժամանակ հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում, բայց առաջին անգամ է իրեն ցուցադրում միջազգային ասպարեզում: Ձագոևը երիտասարդ և խոստումնալից մարզիկ է»,- մասնագետին մեջբերում է Советский спорт-ը:








































