Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան վստահ է, որ իր խաղընկեր Անդրես Ինյեստան աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և գերազանցում է անգամ Լիոնել Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին:
«Լրագրողները հաճախ են հարցնում իմ կարծիքն այն մասին, թե ով է ավելի լավ խաղ ցուցադրում՝ Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Ես պատասխանում եմ, որ ինձ համար աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստը Ինյեստան է: Ազգային հավաքականում նա իմ խաղընկերն է, և ես գիտեմ, թե ինչի է ընդունակ: Ինյեստան հիանալի է տիրում գնդակին և գերազանց տեսնում է խաղադաշտը: Բացի այն, որ Անդրեսը հանճարեղ ֆուտբոլիստ է, նա նաև շատ լավ անձնավորություն է:
Անձամբ չեմ ճանաչում Մեսսիին և Ռոնալդուին, բայց գիտեմ, որ Ինյեստան լավագույնն է»,- իսպանական լրատվամիջոցներին հայտնել է Դավիդ Սիլվան:








































