Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանն ու միշտհայականությունը համատեղելի չեն. Blog

Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Մայրս կենսաքիմիկոս էր, հիշում եմ` պատմում էր, որ իրա աշակերտ ժամանակ սովետական դասագրքերում դատապարտվում էր գենետիկան` որպես «ֆաշիստական» գիտություն: Հայտնի ա նաև կիբեռնետիկայի բարդ ճակատագիրը Սովետական Միությունում, 1954 թվի սովետական բառարանները եթե բացեք, կիբեռնետիկան բնութագրված ա որպես «հետադիմական կեղծգիտություն» (լժենաուկա):

Սովետական Միությունը գաղափարախոսական երկիր էր, անգամ ոչ գաղափարախոսական, տվյալ դեպքում` գիտական հարցերի մեջ, մարքս-լենինյան գաղափարախոսությունը խառնվում էր ու որոշիչձայն ուներ: Դեռ մինչև վերջերս ինձ թվում էր, թե անկախ Հայաստանում նման բան չկա, անհնար ա, բայց վերջին ամիսներին հասկացա` սխալվել եմ: Երբ որ վերջերս Գոռ Թամազյանը անհեթեթ մտքեր էր հայտնում Հայաստանի հանրային հեռուստատեսության «Ազատ գոտի» հաղորդման մեջ, ես շշմել էի, թե ինչո՞ւ հակառակ կողմից ոչ մեկը հստակորեն չէր հակադարձում նման մտքերին, ինչու՞ ամենից «համարձակ» հակադարձումը հնչում էր որպես «դու ճիշտ ես, բայց»: Հիմա գիտեմ թե ինչու: Որովհետև Թամազյանը խոսում էր հայրենասիրության անունից, իսկ հայրենասիրության անունից խոսելով` Հայաստանում էսօր կարելի ա սխալ հանել ոչ միայն գենետիկան ու կիբեռնետիկան, այլ նույնիսկ տրամաբանության պարզագույն օրենքները:

Ejournal-ի իմ նախորդ տեքստում («Պարոնայք միշտհայականներին») ես գրել էի` «Հայի համար «միշտ հայ» լինելը երազանք լինել չի կարող, եթե հայոց պատմություն չգիտեք ձեզ հիշացնեմ` հայը միշտ եղել ա, բայց հաճախ եղել ա թույլ ու անազատ, և հայի դարավոր երազանքը ազատ և ուժեղ Հայաստան ունենալն ա»:

Ու իմ էս գրածի տակ, զանազան զարմանահրաշ քոմենթների շարքում, մի էս տեսակ խիստ միշտհայական քոմենթ հայտնվեց (ներողություն եմ խնդրում լատինատառի համար, բայց պետք ա մեջբերեմ լրիվ ոնց որ կա)` «inchu tujl? Patmutjuny erevi duq chgiteq! Erevi iskapes tsisht en asum wr hajeri medj shat kan turqi mnacord. Gjavur miajn tuqna mez anvanel u hima sepakan hajna ajdpes hraparakakhosum. Amot! I’m nakhninery eghel en taghandavor, ashkhataser, hamerashkhaser ev ughegh. Hpart em wr haj em u krum em irenc toghats jarangutjuny! Isk ete dzez menq dur chenq galis karogh eq pokhel dzer azganuny»:

Ի՞նչ ա հնարավոր պատասխանել նման քոմենթին: Ասես` պատմության դասագի՞րք կարդա, տես թե քանի դար Հայաստանը ոչ թե պարզապես թույլ ա եղել, այլ չի եղել, գոյություն չի ունեցել որպես պետություն ընդհանրապե՞ս: Բայց դիմացինդ ախր նման կատեգորիաներով չի մտածում, ինչ պետություն ինչ բան, իրա համար կա հայ` միշտ հայ, և կա թուրք` միշտ թուրք: Իրա համար` թուրքը միշտ թուրք ա, միշտ կոտորել ա հային, բայց միաժամանակ` հայն ա որ միշտ ուժեղն ա եղել: Տրամաբանության կանոնների խախտու՞մ կա կարծում եք: Ինչ տրամաբանություն, ինչ կանոն, ինչ օրենք, ինչ բան, դրանք բոլորը արևմուտքի հնարած դավերն են, եթե դու տրամաբանությունից ես խոսում, ուրեմն արևմուտքի գործակալ ես կամ «թուրքի մնացորդ»:

Միշտհայականությունը, մեր աչքերի առաջ, գնալով ավելի ու ավելի ա գլուխ բարձրացնում Հայաստանում: Ու սա շատ վտանգավոր գործընթաց ա, որովհետև, գիտակցեն դրա հետևորդները թե չգիտակցեն, միշտհայականությունը հայոց անպետություն գոյության պաշտամունքն ա:
Հայոց թշվառության պաշտամունքը: Հայաստանի Հանրապետությունն ու միշտհայականությունը համատեղելի չեն, ի վերջո կամ մեկն ա հաղթելու կամ մյուսը: Չեզոք մնալ էս հարցում հնարավոր չի արդեն: Որոշեք` ում կողմից եք դուք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում