The Avengers ֆիլմը կարող է դառնալ երրորդ ֆիլմը, որի եկամուտը ԱՄՆ-ում և Կանադայում կգերազանցի 600 միլիոն դոլարը: Մյուս երկու ֆիլմերն են «Տիտանիկ»-ը և «Ավատար»-ը: «Ավատար» ֆիլմը ունեցել էր 760.5 միլիոն դոլարի եկամուտ, իսկ «Տիտանիկ»-ը` 658.7 միլիոն դոլարի:
Cinema Blend-ի փոխանցմամբ` ֆիլմը նման եկամուտի կհասնի կինոթատրոններում ցուցադրվելու 53-րդ օրվանից հետո:
Չնայած The Avengers-ի հաջողությանը` MTV News-ը հաղորդել է, որ այն հազիվ թե առաջ անցնի «Տիտանիկ»-ից:









































