«Ցանկացած կոնտակտ հակամարտությունից ավելի լավ է»,- ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գերմանական հեղինակավոր թերթին` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ:
Նրա կարծիքով, ռուս-վրացական շփումները օգտակար են նաև Արևմուտքի համար, քանի որ Վրաստանը տարածաշրջանում առաջատար բարեփոխական երկիր է և մեծ նշանակություն ունի էներգետիկ անվտանգության քաղաքականությունում:
«Մոսկվան իրեն պահում է այնպես, կարծես Վրաստանում իշխանություն գոյություն չունի»,- ասել է Վրաստանի նախագահը:
Պարբերականը նշում է ,որ Սաակաշվիլին Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հույս ունի ստանալ Եվրոպայի աջակցությունը: