Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կարող է տուգանվել, քանի որ մասնակցել է ըկերական հանդիպման առանց ակումբի ղեկավարության թույլտվության:
Առանց «Բարսելոնա»-ի բուժանձնակազմի հետ խորհրդակցելու` Ալվեսը 25 րոպե անցկացրել է խաղադաշտում «բոլոր աստղերի» Մայամիում կայացած բարեգործական հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին պաշտպանը ենթարկվել է անրակի վիրահատության, ինչի պատճառով ստիպված է եղել բաց թողնել Իսպանիայի Գավաթի եզրափակիչը:
Կատալոնական հեռուստատեսության հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստվում է տուգանել բրազիլացուն, քանի որ վերջինս իրեն չարդարացված ռիսկի է ենթարկել:








































