Facebook սոցիալական ցանցը հարուցել է օգտատերերի դժգոհությունը՝ առանց զգուշացման էլեկտրոնային փոստի հարկադիր փոփոխության պատճառով: 900 միլիոն հասցեներ տեղափոխվել են facebook.com դոմեն: Սոցցանցի նորարարությունը զանգվածային քննադատությունների է արժանացել:
Նամակները, որոնք Ձեզ կուղարկվեն նոր հասցեով, կհայտնվեն «Հաղորդագրություն» հատվածում: Մինչ օրս ցանցը օգտատերերին սպասարկում էր անհատական էլեկտրոնային փոստի հասցեով: Այս մասին հայտում է The Telegraph-ը:
Սոցցանցը չի արգելում նախկին էլ. հասցեի զետեղումը: Օգտատերերը կարող են ընտրել, թե որը պահպանեն իրենց պրոֆիլում:
Մասնագետների կարծիքով՝ այս կերպ ցանցը փորձում է քաջալերել իր բաժանորդներին՝ Facebook-ը դարձնելու օնլայն հաղորդակցության կենտրոն և այնտեղ շատ ժամանակ անցկացնել: Ընկերությունը դեռևս 2010-ին ներկայացրել էր իր անվճար email ծառայությունը, սակայն մինչ օրս այն հաջողություն չի ունեցել:









































