«Բարսելոնա»-ի փոխնախագահ Տոնի Ֆրեյշան հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը համակարծիք չէ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF)` կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի և Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ կայացրած որոշմանը: Այդ մասին է տեղեկացնում իսպանական մամուլը:
RFEF նախագահ Անխել Մարիա Վիլյարը հայտնել էր, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ իսպանական 2 գրանդերի գլխավոր մարզիչներին ինդուլգենցիա կպարգևվի, և նրանք կարող են դիտել հանդիպումը պահեստայինների նստարանից:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումներից հետո Վիլանովան ու Մոուրինյոն որակազրկվել էին 2 խաղով: Պատճառը մարզիչների վիճաբանությունն է եղել, որի ընթացքում պորտուգալացի մասնագետը դուրս է եկել ափերից:
«Բարսելոնա»-ն արդեն հայտնել է ԻՖՖ-ին, որ համամիտ չէ կազմակերպության դիրքորոշման հետ: Մենք հուսով ենք, որ անարդար որոշում չի կայացվի, և նա, ով դրսևորել է իրեն ոչ արժանավայել կերպով, ինդուլգենցիա չի ստանա»,- հայտարարել է Ֆրեյշան:







































