Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից հրաժեշտի ճաշ է տրվել Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Շմիդտին արդյունավետ և բեղմնավոր աշխատանքի համար: Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ դեսպան Շմիդտի պաշտոնավարման օրոք հայ-գերմանական հարաբերությունները շեշտակի զարգացում են ապրել՝ ակտիվացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են փոխայցելությունները և միջխորհրդարանական կապերը, առաջընթաց է արձանագրվել մշակութային համագործակցության ոլորտում:
Դեսպան Շմիդտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտգործնախարարին իր առաքելության ամբողջ ընթացքում ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն վերելք ապրել ապագայում համագործակցության բոլոր ոլորտներում:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ի նշանավորումն հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի՝ ԱԳ Նախարարը Գերմանիայի դեսպանին հանձնել է ԱԳՆ հուշամեդալը: