Sony և Panasonic ճապոնական ընկերությունները համատեղ հեռուստացույց կարտադրեն: Ինչպես տեղեկացնում է Slash Gear-ը, նրանք կստեղծեն նոր սերնդի սեփական հեռուստացույցներ՝ օրգանական լուսադիոդների հիման վրա:
OLED դիսփլեյով հեռուստացույցները կլինեն որակյալ, սակայն միևնույն ժամանակ էկոնոմ՝ներկայիս հեղուկբյուրեղյա մոնիտորների համեմատությամբ:
Արտադրությունը համեմատաբար էժան կարժենա: Կորպորացիաները ենթադրում են, որ դրանք մեծ հաջողություն ու պահանջարկ կունենան, և թույլ կտան Sony-ին և Panasonic-ին մրցակցել կորեական առաջատարներ՝ Samsung-ի և LG Electronics-ի հետ:
Համատեղ արտադրանքը շուկայում կլինի 2013-ին:









































