Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Հայատյացությունը դարձել է «թուրքական ինքնության առանցքային բաղադրիչ»

«Հայատյացությունը երկար տարիների ընթացքում դարձել է թուրքական ինքնության անբաժան եւ առանցքային բաղադրիչներից մեկը` թե՛ պետական մակարդակում եւ թե՛ հանրային շրջանակներում», – պնդում են Ստամբուլում գործող Սոցիալական եւ տնտեսական հետազոտությունների հիմնադրամի` TESEV-ի մասնագետները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Լսելով Թուրքիայի հայերին», – այսպես է կոչվում հիմնադրամի պատրաստած 130 էջանոց զեկույցը, որը թերեւս առաջին փորձն է վերջին մի քանի տարիների ընթացքում` ի մի բերել եւ հասկանալ այն բոլոր խնդիրները, որ ծառացել են Թուրքիայի հայազգի քաղաքացիների առջեւ։

Զեկույցը պատրաստված է թուրքահայ համայնքի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ արված հարցազրույցների հիման վրա։ Հարցվածները ոչ միան հայաշատ Ստամբուլից են, այլեւ Արեւելյան Անատոլիայից եւ Կիլիկիայում մնացած միակ հայկական գյուղից` Վաքըֆլըից։

«Թուրքերի մի զգալի մասը մեզ չի կարող իրենց հավասար համարել` ընդունելով հայերին միայն որպես փոքրամասնություն», – նշել է հարցվածներից մեկը:

Զեկույցի հեղինակները արձանագրում են, որ հայերի նկատմամբ խտրականության հիմքում ոչ միայն պատմական անցյալն է, այլեւ կրոնական տարբերությունները: Այս պարագայում, ըստ TESEV-ի վերլուծաբանների, հայերին չի օգնում անգամ կրոնափոխությունը: Իսլամ ընդունած հայկական ընտանքիներից մեկի անդամները զեկույցի հեղինակներին պատմել են. – «Անգամ կրոնափոխությունից հետո [թուրքերը] թույլ չեն տալիս մեզ մոռանալ մեր հայկական ծագման մասին: Ողջ կյանքիդ ընթացքում քեզ անընդհատ ռմբահարում են, ասելով` «կրոնափոխ եղիր, եւ կյանքդ ավելի դյուրի կդառնա», դու ի վերջո գնում ես այդ քայլին, սակայն որեւէ բան չի փոխվում. քեզ սկսում են անվանել dönme, այսինքն` կրոնափոխ եղած»:

Զեկույցի հեղինակները նաեւ նկատում են. – «Թուրքերի շրջանում անցկացված մի հարցման համաձայն` երկրի բնակիչների 30 տոկոսը համոզված է, որ հայերը Թուրքիայում հայտնվել են Խորհրդային Միության փլուզումից հետո միայն, եւս 30 տոկոսն էլ ընդհանրապես գաղափար չունի, թե հայերն ինչպես են դարձել Թուրքիայի բնակիչներ: Եթե հաշվի առնենք, որ Անատոլիայում հայկական ներկայությունն առնվազն մ.թ.ա. 6-րդ դարում է սկիզբ առել, ապա այդ 60 տոկոսի անտեղյակության պատճառներն ավելի հասկանալի են դառնում»:

Սոցիալական եւ տնտեսական հետազոտությունների թուրքական հիմնադրամի մասնագետները նաեւ արձանագրում են, որ թուրքական պետական համակարգն անում է ամեն ինչ հայերի մուտքը կառավարական կառույցներ կանխելու համար: Հայտնի են դեպքեր, երբ հայ ուսանողների քննական գնահատականները արհեստականորեն իջեցվել են` նրանց պետական թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներից հեռու պահելու համար:

Այս բոլոր քայլերը, ի վերջո, հայերի շրջանում պաշտպանական հակազդեցություն են առաջ բերում:

«Թուրքահայության շրջանում առավել զգալի եւ մեծ տարածում գտած քայլերից մեկը հանրային շփումների ընթացքում ի ծնե տրված հայկական անվան փոխարեն թուրքական անունով ներկայանալն է: Շատերն իրենց երեխաների անվանակոչության ժամանակ առաջնորդվում են մի սկզբունքով, որ տվյալ անունը առկա լինի թե՛ թուրքական եւ թե՛ հայկական մշակույթներում», – գրում են հիմնադրամի մասնագետները:

Ընդհանուր առմամբ, TESEV-ի վերլուծաբանների համոզմամբ, հայկական ծագմամբ Թուրքիայում ապրելը լի է ամենօրյա հակասություններով:

«Մենք միաժամանակ պետք է ապացուցենք, որ մեզ կոտորել են, դրան զուգահեռ ապացուցելով, որ դեռ ողջ ենք», – նշել է հարցված թուրքահայերից մեկը:

Զեկույցի հեղինակները հանդես են գալիս նաեւ հստակ խորհուրդներով` նշելով քայլերի մի շարք, որոնք հնարավորություն կտան գոնե փոքր-ինչ մեղմել փոքրամասնությունների վիճակը:

«Հայերի եւ մյուս փոքրամասնությունների դեմ կիրառվող խտրականության հիմնական աղբյուրը երկրի Սահմանադրությունն է, ուստի նորացված հիմնական օրենքը պետք է հստակ դրույթներ սահմանի, որոնք թույլ կտան մշակութային տարբեր խմբերին գոյատեւել երկրի տարածքում, – նշում են TESEV-ի մասնագետները։ Բացի այդ, նրանց կարծիքով, դատական համակարգը չպետք է սահմանափակվի բացառապես «թուրքական ինքնության ոտնահարման» հոդվածներով քրեական գործեր հարուցելով. – «Հարկավոր է պատժել նաեւ այլ ինքնությունների դեմ ուղղված ելույթների համար»:

Մյուս քայլը, որ կարող է օգնել փոքրամասնությունների խնդիրների լուծմանը, թուրքական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների, մասնավորաբար` հայերի, ներկայացուցիչների ընդգրկումն է: TESEV-ի մասնագետները, սակայն, արձանագրում են, որ թուրքահայ համայնքում այս խնդրի շուրջ որոշակի տարաձայնություններ են առկա. – «Թուրքահայերի մի մասը կարծում է, որ հայ պատգամավորը միայնակ ի վիճակի չի լինի որեւէ խնդիր լուծել: Ոմանք էլ, հակառակը, նշում են, որ դա յուրատեսակ խորհրդանշական քայլ կլինի` ցույց տալով, որ փոքրամասնությունները, մասնավորաբար` հայերը, թուրքական հանրության օրինական մասնիկն են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում