Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Առաջին փուլում կխաղան 6, իսկ երկրորդում` 34 թիմեր:
Առաջին փուլի խաղերը կկայանանն հուլիսի 3-4-ին և 10-11-ին, իսկ երկրորդը` հուլիսի 17-18-ին և 24-25-ին:
Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիս»-ը պայքարի մեջ կմտնի որակավորման երկրորդ փուլից, իսկ հակառակորդը կլինի Մոլդովայի «Շերիֆ»-ը: «Ուլիս» – «Շերիֆ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Երևանում:








































