Thursday, 25 06 2026
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու

Երևանի քաղաքապետն ու Մարսելի քաղաքային համայնքի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելիի հետ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով քաղաքային համայնքի նախագահին ընդունելության համար, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Մարսելի հետ 20-ամյա համագործակցությունն ու ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները: Երևանի մասին հակիրճ տեղեկություններ ներկայացնելով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ Հայաստանի մայրաքաղաքն այսօր լուրջ բարեփոխումներ է իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ ` նպատակ ունենալով ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել գործարար միջավայրը։ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ծրագրերի իրագործման հնարավորությունների առումով Երևանի բիզնես դաշտը բավականին գրավիչ է, հավելելով, որ քաղաքապետարանը մշակել է խոշոր ներդրումային առաջարկ-ծրագրեր և պատրաստ է համագործակցել մասնավոր հատված-պետություն գործընկերային սկզբունքով։

«Քաղաքային իշխանությունները, իրենց իրավասության շրջանակում , պատրաստ են աջակցել բոլոր ներդրողներին ինչպես ներդրումային ծրագրերի նախապատրաստման , այնպես էլ հետագա աշխատանքներում։ Հաշվի առնելով մեր քաղաքների ջերմ և բարեկամական հարաբերությունները, մենք ուրախ կլինենք, Մարսելի քաղաքային համայնքի աջակցությամբ հնարավոր դարձնել ֆրանսիական ընկերությունների առավել ակտիվ ներգրավվածությունը մեր ներդրումային ծրագրերում» – նշել է Տարոն Մարգարյանը և Օժեն Կազելիին է փոխանցել Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկների փաթեթը:

Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելին իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերը ընդունելու համար և ընդգծել է, որ բարեկամական կապերը իսկապես պետք է լինեն շատ ամուր, այդ թվում նաև բիզնեսի ծավալման ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ընդլայնման համատեքստում: «Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի շահագրգռենք ֆրանսիացի գործարարներին մեր բարեկամ քաղաքում ներդրումներ կատարել: Համոզված եղեք, որ մենք ևս շատ բարձր ենք գնահատում Երևանի հետ համագործակցությունն ու բարեկամությունը և մենք նույնպես պատրաստակամ ենք ընդլայնել մեր համագործակցությունը:» – նշել է Օժեն Կազելին:

Ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն իսկ հանդիպել է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, և նրանց ևս ներկայացրել է ներդրումային առաջարկների փաթեթը: Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ նպատակային քայլերի արդյունքում երկուստեք համագործակցության ընդլայնման ծրագրերն առավել առարկայական կդառնան` ի շահ երկու բարեկամ քաղաքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում