Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին իր կարծիքն է հայտնել Անգլիայի ընտրանու հետ հանդիպման վերաբերյալ:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Թիմը լավ էր խաղում: Բազմաթիվ գոլային պահեր ստեղծվեցին և´ առաջին, և´ երկրորդ խաղակեսերում:
Իհարկե, հետխաղյա 11 մետրանոցներ իրացնելու համար հաջողությունն անհրաժեշտ է, բայց պետք են նաև ամուր նյարդեր: Շնորհակալություն եմ հայտնում սաներիս թիմային ոգի ցուցաբերելու, իմ բոլոր ցուցումները կատարելու համար:
Մեր հաջորդ մրցակիցը Գերմանիայի ազգային հավաքականն է: Բայց հիմա այդ մասին չեմ ուզում մտածել: Ցանկանում եմ վայելել այս հիանալի պահը»,- նշել է իտալացիների գլխավոր մարզիչը:







































