«Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած Իտալիա-Անգլիա հանդիպման ավարտից հետո հայտնի դարձան մրցաշարի կիսաեզրափակչի մասնակից բոլոր թիմերը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 27-ին, Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում` Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև:
Հունիսի 28-ին «Եվրո-2012»-ի եզրափակչի ուղեգիրը նվաճելու համար պայքար կմղեն Իտալիայի և Գերմանիայի ազգային հավաքականները:







































