Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն, որ ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է համարվում, հոսպիտալացվել է Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այդ մասին տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երեկ 70-ամյա Էյսեբիոն վատ է զգացել իրեն: Նա դիմել է Լիսաբոնում գտնվող իր անձնական բժշկին` խորհրդատվություն ստանալու նպատակով, որի արդյունքում որոշում է կայացվել հոսպիտալացնել հանրահայտ ֆուտբոլիստին:
Էյսեբիոն Լեհաստան է ժամանել «Եվրո-2012»-ին Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին աջակցելու համար:








































