Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանից վերադարձած Ադրբեջանի քաղաքացիների ներքին օրգաններում հայտնաբերվել է թմրանյութ: Սահմանային մաքսային անցակետում Աբասով Քամիլ Միրմանսումօղլուի ստուգման ժամանակ նրա ուղիղ աղիում հայտնաբերվել է 3 փաթեթ: Դրանցից երկուսում գտնվել է ընդհանուր առմամբ 96.5 գրամ ափիոն, իսկ երրորդում՝ 50.8 գրամ հաշիշ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի մամլո ծառայությունը:
Իրանից ոտքով ժամանած Ադրբեջանի մեկ այլ քաղաքացու՝ Ռագիմով Ռագիմ Վիլայեթօղլուի դրամապանակում հայտնաբերվել է մեթադոն: Դրանից հետո Վիլայեթօղլուի ստուգումը շարունակվել է և նրա ուղիղ աղիում հայտնաբերվել է 16.4 գրամ հերոին և 16.5 գրամ մետամֆետամին, որի շրջանառությունն արգելված է Ադրբեջանի տարածքում:
Երկու միջադեպերի կապակցությամբ էլ տարվում է հետաքննություն:









































