ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ատենակալները վճիռ են կայացրել Փենսիլվանիա նահանգի համալսարանի ֆուտբոլի թիմի մարզիչի նախկին օգնական Ջերի Սանդասկիի գործով, որը մեղադրվում է անչափահասների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ատենակալների կոլեգիան Սանդասկիին մեղավոր է ճանաչել մեղադրանքի 45 և 48 կետերով: Նախկին մարզիչը մեղադրվում է 1994-2009թթ. ընթացքում 10 երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ:
Սանդասկիի գործով դատավարությունը տևել է 7 օր: 8 տուժածներն անձամբ վկայություն են տվել դատարանում: Ինքը՝ նախկին մարզիչը, հրաժարվել է դատարանի դահլիճում վկայություն տալ: Սանդասկիի փաստաբանները հայտարարել են, որ իրենց զոհեր ներկայացնողներն ակնկալում են հետագայում վաճառել իրենց պատմությունները: Բացի այդ, պաշտպանների կարծիքով, նրանք քննության ընթացքում հրահանգներ են ստացել, թե ինչ պատասխաններ տան:
Ջերի Սանդասկիին, որն այդպես է չի խոստովանել իր մեղքը, սպասվում է ցմահ ազատազրկում: Դատավճռի հրապարակման ժամկետը դեռ չի հաղորդվում:
Սանդասկիի դեմ առաջ քաշված մեղադրանքների մասին հայտնի դարձավ 2011թ. նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ իրենց պաշտոններից հեռացվեցին Փենսիլվանիա նահանգի համալսարանի ղեկավարության մի քանի անդամներ: Պարզվել է, որ սեռական ոտնձգության էպիզոդներից մեկի մասին համալսարանի ղեկավարությունն իմացել է դեռ 2002թ., սակայն որոշել է ծածկել պատմությունը և Սանդասկիին պատասխնատվության չեն ենթարկել:









































