Friday, 19 06 2026
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն

Էրդողանը խոստանում է Սիրիայի դեմ կտրուկ գործողություններ կիրառել

CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը թուրքական F-4 Phantom կործանիչի կորստյան համար մեղադրել է Սիրիային: Էրդողանն այս հայտարարությունն արել է երկրի պաշտպանության նախարարի, արտգործնախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ արտահերթ հանդիպումից հետո, որը տևել է երկու ժամ:

Էրդողանը հավելել է, որ իրենց աղբյուրներից պարզ է դարձել, որ թուրքական ինքնաթիռին վայր է գցել Սիրիան: Էրդողանը խոստացել է, որ Թուրքիան, ի պատասխան, կձեռնարկի կտրուկ գործողություններ: Սակայն նա չի մանրամասնել, թե ինչպիսի գործողություններ կլինեն դրանք:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ը նույնպես հաստատել է, որ թուրքական ինքնաթիռը Սիրիայի ծովափի մերձակայքում վայր է գցվել այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Էրդողանը հերքել է այն տեղեկատվությունը, թե Սիրիան ներողություն է խնդրել թուրքական ինքնաթիռի կործանման համար:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական կողմը դիմում է Սիրիայի հանդեպ ամեն տիպի սադրանքների՝ արտաքին ռազմական միջամտության համար հիմքեր ստեղծելու նպատակով։ Այդ նպատակին էր ծառայում նաև սիրիական կողմից իր սահմանի գնդակոծությունը, որը կարող էին իրականացնել Թուրքիայից Սիրիա գործուղված զինված գրոհայինները:

Թուրքիան դրանով իսկ ձգտում էր այդ հարցում ներքաշել ՆԱՏՕ-ին, որի կանոնադրության 5-րդ հոդվածում նշված է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ երկրի դեմ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ ՆԱՏՕ-ի դեմ: Սակայն ՆԱՏՕ-ն տուրք չտվեց թուրքական սադրանքին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային օգնության կգա միայն մեկ դեպքում, եթե սիրիացի զինվորները հատեն թուրքական սահմանը:

Ինչ վերաբերում է թուրքական կործանիչի կողմից սիրիական տարածքային ջրեր մուտք գործելուն, ապա պետք է նշել, որ տարածքային ջրերի արտաքին սահմանը հանդիսանում է ափամերձ պետության ծովային պետական սահմանը: Ափամերձ պետության ինքնիշխանությունը տարածվում է տարածքային ջրերի մակերևույթի ու դրանց հատակի ընդերքի, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում