«Հրապարակ»-ը գրում է, որ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը, փաստորեն, ոչ պակաս ծանր է նստել Երևան քաղաքի վարչության պետ, Ռուբեն Հայրապետյանի սանիկ Ներսիկ Նազարյանի վրա:
«Ուշ երեկոյան մեզ տեղեկություններ հասան, որ վերջինս խիստ նկատողություն է ստացել՝ միջադեպի վերաբերյալ դրսևորած ոչ հարիր պահվածքի համար, ինչը հակասում է նրա զբաղեցրած պաշտոնին:
Նազարյանը, մասնագիտական գնահատականների փոխարեն, Նեմեց Ռուբոյին պաշտպանող մեկնաբանություններով էր հանդես եկել: Որոշ տեղեկությունների համաձայն` երեկ Նազարյանն իր ենթակաների հետ եղել է վերադասի՝ Վովա Գասպարյանի մոտ: Ենթադրվում է, որ խիստ զրույց է տեղի ունեցել: Մեզ չհաջողվեց ճշտել մանրամասնները»,- հավելում է թերթը:









































