Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Անչափահասը սպանել էր պեդոֆիլին, իսկ հայ Ազատին ուզում են ազատե՞ն…

Սվերդլովսկի մարզի Վերին Դուբրովո գյուղում,15-ամյա աշակերտուհին օրերս դաժանաբար ծեծել էր 56-ամյա պեդոֆիլին, ինչի արդյունքում տղամարդը մահացել էր: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկը բերման է ենթարկվել ոստիկանություն, հարցաքննվել և բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակվել: Ավելի ուշ պարզվել է, որ հարբած տղամարդը աղջկան սկսել է փողոցում անհանգստացնել, քաշքշել, և երբ աղջիկը չի կարողացել բռունցքների հարվածներով հետ մղել նրան և ազատվել, գետնից փայտի մի կտոր է վերցրել ու սկսել դաժանաբար հարվածել պեդոֆիլին, ինչն էլ նրա մահվան պատճառ է դարձել: Հարուցվել է քրեական գործ, որը ամենայն հավանականությամբ կկարճվի անհրաժեշտ պաշտպանության հիմքով:

Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, այդ անչափահաս ռուս աղջնակի պես կարգին «կատաղել» չգիտենք, դրա համար էլ լուրեր են պտտվում, որ մանկապղծության, անչափահասի բռնաբարության մեջ կասկածվող Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանին ուզում են ազատել: Հիշեցնենք, որ Հարթաշենի գյուղապետ, 50-ամյա Ազատ Ղուկասյանը, որը գյուղի դպրոցում նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր աշխատում, ֆիզկուլտուրայի ժամին երեխաներին ասել էր՝ «խելոք խաղացեք», իսկ ինքը 14-ամյա Նինայի (անունը փոխված է) հետ առանձնացել: Երեխաներից մեկը կասկածել ու բանալու անցքից տեսել էր, թե ֆիզկուլտուրայի ուսուցիչն ինչով է զբաղված աշակերտուհու հետ, որը հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունի: Այժմ փորձաքննությունները շարունակվում են:

Մոտ մեկ ամիս առաջ տուժած աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանը, Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ ըստ փորձաքննությունների` Ազատ Ղուկասյանը բռնաբարել է անչափահասին: Եվ երբ փորձաքննություններից մեկով եզրակացություն էր տրվել, որ աղջիկը հոգեպես անհավասարակշիռ է և նրա ցուցմունքները չի կարելի հիմք ընդունել, տուժողի ներկայացուցիչը կրկնակի փորձաքննություն է պահանջել: Աղջկա հորեղբայրը միաժամանակ նշել էր, որ աղջիկը իր հետ կատարվածը մանրամասնորեն պատմել է ոստիկաններին ու նաև համապատասխան մասնագետների ներկայությամբ:

Երկրորդ փորձաքննությունը կատարվել է Նորքի հոգեբուժական կլինիկայում: Եվ օրերս պարզ կդառնան նաև դրա արդյունքները, բայց շրջանառվող տեղեկությունների համաձայն` գյուղապետ Ազատի հարազատները փորձում են նրան ազատել քրեական պատասխանատվությունից: Հիշեցնենք նաև, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով:

Ի դեպ, Սյունիքի մարզում էլ էր նման մի այլանդակություն գրանցվել. բուժզննության արդյունքում պարզվել էր, որ 14-ամյա դեռահաս աղջիկը հղի է: Հետագայում աղջիկը մորն ասել էր, որ սպանության համար նախկինում դատապարտված հայրն է ամիսներ շարունակ իրեն ենթարկել ֆիզիկական ու սեռական բռնության: Մայրը վերջին ամիսներին տեղի ունեցող ծեծի, բռնությունների արդյունքում աղջկա վարքագծում տարօրինակ փոփոխություններ էր նկատել. կապտուկների պատճառով նա հաճախ էր դպրոցից բացակայել: Նրանց էլ մի հասարակական կազմակերպություն էր օգնության ձեռք մեկնել, որպեսզի հայրը նրանց վնաս չպատճառի:

Սակայն մի ահավոր դեպք էլ Ապարանում էր եղել. անցյալ տարի, սովորականի պես դատարանում էի, և դատարան եկած մի տատիկից պատահմամբ իմացա նրա՝ դատարան գալու պատճառը. փեսան՝ դստեր ամուսինը, իր անչափահաս որդուն էր ստիպել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, քանի որ կնոջ կանացի օրգանները հեռացված էին եղել: Հայրը որդու հետ էր քնել, իսկ մայրը մի օր արթնացել էր որդու տարօրինակ տնքոցներից, և երբ բացել էր սենյակի դուռը՝ զարհուրելի մի բան էր տեսել: Հետո, երբ փորձել էր այդ մասին ասել սկեսրոջը, սկեսրայրին, գյուղապետին՝ ամուսինն ուղղակի հարձակվել էր նրա վրա ու դաժանաբար սպանել: Ընտանիքի հորն ուղարկել էին բանտ, իսկ առանց ծնողների խնամքի մնացած երեխաները, եթե չեմ սխալվում՝ տեղափոխվել էին մանկատուն…

Հ.Գ. Ցավոք, հայկական իրականության մեջ նաև այսպիսի «կատարելագործված» պեդոֆիլներ կան, որոնց ռուս աղջկա պես «սատկացնող» տեսակ է պետք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում