ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հուսով է, որ մոտ ապագայում տեղի կունենա նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը ֆուտբոլ:
«Դարպասի գրավման որոշման ավտոմատ համակարգերի` ֆուտբոլ ներմուծման մասին որոշումը կկայացվի հուլիսի 5-ին: Վստահ եմ, որ դրանք մեծ օգուտ կտան ֆուտբոլին»,-Բլատերին մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի եզրափակիչ տուրում մրցավար Վիկտոր Կաշային չարձանագրեց ուկրաինացիների` Անգլիայի հավաքականի դարպասը խփած մաքուր գոլը:








































