Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հետ։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցների ընթացքում քննարկվել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև կայուն խաղաղության հասնելուն միտված առաջիկա լրացուցիչ բանակցություններին առնչվող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի և տարածաշրջանային զարգացումների շուրջ։









































