Կրոնի կարևորությունը գնալով նվազում է, հատկապես՝ երիտասարդության շրջանում: Եկեղեցիների և տաճարների սպասավորներն այլևս այցելուներ չեն էլ ակնկալում: Հարցի լուծման նպատակով այս ամիս Թայլանդում անցկացվել է բուդդիստական թեմայով 36 ֆիլմերի փառատոն:
Բուդդիզմի միջազգային կինոփառատոնի միջոցով կառավարությունը փորձում է մեծացնել բուդդիզմի տարածումը երիտասարդների շրջանում:
Թայլանդի մշակույթի նախարարության խոսնակն ասել է, որ կինոփառատոնը նման էր այն քաղցրավենիքին, որ երեխաներին դեղի հետ են տալիս։ Կինոփառատոնը նախագծվել էր Buddhism Film Foundation-ի կողմից:









































