Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը և Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) հրաշալի հանդես եկան Վորոնեժում ավարտված օփենում: Նրանք 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը:
Նույնպիսի արդյունք ցույց տվեցին ևս երեք մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստներին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում 6 տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Սերգեեւից (Ուկրաինա), ետ է մնում մեկ միավորով: Այդ մասին հաղորդում է Armchess.am-ը:










































