Բրիտանական ամենշաբաթյա New Statesman ամսագիրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճանաչել է որպես եվրոպացի ամենավտանգավոր առաջնորդ:
Պաստառին կանցլերը ցուցադրված է տերմինատորի կերպարով: Հոդվածի հեղինակը` Մեհդի Հասանը, պնդում է, որ նա ավելի մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային կայունության ու բարգավաճման համար, քան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Իսրայելի վարչապետ Բենիամիան Նեթանյահուն ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ունը:
Հրապարակության կարծիքով` Մերկելի` եվրոգոտին ճգնաժամից դուրս բերելու քաղաքականությունը, որը հենվում է տնտեսության կոշտ միջոցառումների վրա, կարող է հանգեցնել երկրորդ Մեծ դեպրեսիային:
Դրա հետ կապված` Հասանը Մերկելին անվանում է Ադոլֆ Հիտլերից հետո գերմանացի ամենավտանգավոր առաջնորդը:
Հեղինակին զարմանալի է թվում, որ երկրի ղեկավարը, որտեղ ցավագին են վերաբերում երկրի նացիստական անցյալի մասին ցանկացած հիշեցման, հանգիստ է վերբերվում նեոնացիստական կուսակցությունների ամրապնդմանն ամբողջ Եվրոպայում:
The New Statesman ամսագիրը հարում է չափավոր ձախ հայացքների: Ինչպես հայտնում է Sueddeutsche Zeitung-ը, ամսագրին 2009թ. շնորհվել էր բրիտանական «Տարվա լավագույն ամսագիր» մրցանակը:









































