Գերմանացի լրագրողներին հայտնի է դարձել Գերմանիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմը, որով թիմը խաղադաշտ դուրս կգա «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչի Հունաստանի հավաքականի հետ խաղում:
Լյովը մեկնարկային կազմում 3 փոփոխություն է կատարել, ընդ որում` բոլորն էլ հարձակման գծում: Պահեստայինների նստարանին են մնացել Մարիո Գոմեսը, Լուկաշ Պոդոլսկին ու Թոմաս Մյուլլերը:
Գերմանիայի հավաքական` Նոյեր, Բոատենգ, Հյումելս, Բադշտուբեր, Լամ, Խեդիրա, Շվայնշտայգեր, Օզիլ, Ռոյս, Շյուրլե, Քլոզե:










































