ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) կառավարության գործունեության ծրագրին, բնականաբար, կողմ է քվեարկել: Հայտնելով այս մասին «Առաջին լրատվական»-ին՝ Ա. Մովսիսյանը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի, մասնավորապես՝ կառավարության ծրագրում առավել շատ ո՞ր հարցերն է կարևորում:
«Հոգնած եմ, թողեք հանգիստ մնամ»,- ասաց պատգամավորն ու հավելեց. «Էս խոլը դրած է նստելու համար, ստեղ հարցազրույցի տեղ չի»:









































