Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 29-ին բանակցություններ կվարեն Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին:
Նրա խոսքերով՝ պետքարտուղարը կմասնակցի Ասիախաղաղօվկիանոսյան միության «Կինը տնտեսության մեջ» ֆորումին, որը կանցկացվի հունիսի 28-30-ը:
«Նախարարը և պետքարտուղարը նախատեսում են հանգամանորեն ուսումնասիրել ռուս-ամերիկյան օրակարգային հարցերը, կքննարկվեն նաև ավելի ակտուալ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ»,- ասել է Լուկաշևիչը: