Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Ֆրանսիան կհամոզի՞ Գերմանիային. Կովկասի «դիլեման»

Մենք, եվրոպացիներս, չենք պատերազմում Ռուսաստանի դեմ, ռուս ժողովրդի դեմ: Ոչ: Բայց մենք չենք ընդունում ռեվիզիոնիստական, կայսերապաշտական քաղաքականությունը: Մենք ուզում ենք կայուն խաղաղություն: Այդ հայտարարությունները արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը պետական այցով ժամանել է Բեռլին: Ֆրանսիայի նախագահը Գերմանիա այցի ընթացքում քննարկում է տարբեր հարցերում եվրոպական երկու առաջատարների՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի տարաձայնությունների հարցը, որոնք բավականին նկատելի են դարձել նաեւ եվրոպացի շատ փորձագետների համար:

Ֆրանսիան ձգտում է ամրապնդվել եվրոպական առաջատարության դերում, օգտագործելով Ռուսաստանի հանգամանքը: Դա ակնառու է Ֆրանսիայի նախագահի հայտարարություններից: Գերմանիան թերեւս պատկերացնում է, որ Փարիզի այդ կոշտ հակառուսական հռետորաբանությունը գործնականում եվրոպական առաջատարության հավակնության միջոց, գործիք, ճանապարհ է, որի պարագայում Բեռլինը կամ կանցնի Փարիզի ձեռքը բռնած, բայց արդեն ամենեւին ոչ հավասար կարգավիճակով (Մակրոնը պատահաբար չէ, որ ընդգծում է պարբերաբար՝ Ֆրանսիան ցամաքային Եվրոպայի միակ միջուկային տերությունն է), կամ փաստացի կդառնա Ֆրանսիայի համար խոչընդոտ, ինչը կարող է նշանակել, որ այդ խոչընդոտը հաղթահարելու համար Փարիզը ընդհուպ կգործակցի Չինաստանի հետ:

Հավանաբար, հենց այդ հարցերն են քննարկվել օրեր առաջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում, որից օրեր անց էլ Ֆրանսիայի նախագահը մեկնում է Բեռլին: Հավանաբար Մակրոնը դա է դրել պաշտոնական Բեռլինի սեղանին: Կհաջողվի՞ Մակրոնին ստանալ «միասին քայլելու» Գերմանիայի հավաստիացումը: Սա էական հարց է, որը շոշափելի նշանակություն կունենա նաեւ Կովկասի համար: Ի դեպ այդ առումով արժե նկատի ունենալ Բեռլինի դերը Հայաստան-Ադրբեջան գործընթացում, որ դրսեւորվեց Մյունխենի անվտանգության համաժողովից: Այդ համատեքստում էլ ի դեպ ուշադրության է արժանի, որ Ֆրանսիան ողջունեց Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որը կարծես թե «կտրում» էր մյունխեն-բեռլինյան գործընթացը, առնվազն տակտիկական իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում