Եվրամիությունը նոր, թվով 16-րդ պատժամիջոցների փաթեթն է պատրաստում Սիրիայի դեմ:
«Ակնկալվում է, որ նոր սահմանափակումներին հավանություն կտան ԵՄ երկրների արտգործնախարարները երկուշաբթի՝ հունիսի 25-ին, Լյուքսեմբուրգում»,- հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը:
Պատժամիջոցների նոր փաթեթի համաձայն՝ ԵՄ «սև ցուցակում»կներառվի սիրիացի ևս մեկ ֆիզիկական ու 5 իրավաբանական անձ:
Հիշեցնենք, հունիսի 13-ի զանգվածային սպանություների և երեխաների նկատմամբ այլ կոպիտ խախտումների պատճառով Human Rights Watch իրավապաշտպանական կազմակերպությունը կոչ արեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էմբարգո դնել Սիրիային զենքի մատակարարաման վրա:









































