ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Չինաստանն էականորեն կրճատել է իրանական նավթի ներկրումը և կարող է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք ուժի մեջ են մտնելու հունիսի 28-ին: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հայատարարել է, որ Չինաստանը դանդաղորեն, սակայն վստահաբար ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ:
Քլինթոնը հավելել է, որ ամերիկյան օրենսդրության համաձայն՝ պարտավոր է պաշտոնապես հայտարարել, թե որ երկրներն են կրճատել իրանական նավթի ներկրումը՝ Չինաստանից բացի, այդ երկրների թվում նշելով նաև Հնդկաստանը, Ճապոնիան ու Հարավային Կորեան:
Քլինթոնի խոսքերով՝ այն երկրներին, որոնք չեն վարվել նման կերպ և շարունակում են Իրանի Կենտրոնական բանկի հետ գործարքներ կնքել, սպառնում է ԱՄՆ-ի հետ ֆինանսական օպերացիաների արգելքը:
Հիշեցնենք, որ 10 օր առաջ էլ Քլինթոնը հայտարարել էր, որ իրանական նավթի ներկրումը կրճատելու համար ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի, ՀԱՀ-ի, Մալայզիայի, Շրի Լանկայի ու Թայվանի նկատմամբ:







































