Motorola’s Xoom, Hewlett-Packard-ի TouchPad, PlayBook պլանշետները հաշվի առնելով` Microsoft ընկերությունը պետք է դասեր քաղի իր ձախողումներից:
Ինչպես հաղորդում է MarketWatch-ը, չնայած պլանշետների բազմազանությանը` Apple-ը շարունակում է մնալ շուկայի առաջատարը: Մինչ այսօր նրա հիմնական մրցակիցը Amazon-ի Kindle Fire-ն է եղել: Ապրիլին Gartner ընկերությունը կանխատեսել էր, որ ցանկացած դեպքում Apple-ը կշարունակի լինել շուկայի առաջատարը:
Այնուամենայնիվ, հիմնական բանը, որ Microsoft-ը պետք է սովորի, գնի հետ կապված խնդիրներն են: iPad-ի հաջողության հիմնական գրավականն այն էր, որ այն սկսեց վաճառվել մարդկանց կողմից ընդունելի գնով: Եթե Surface-ը չափազանց բարձր գնով վաճառվի, ամենայն հավանականությամբ, շուկայում հաջողության չի հասնի:









































