«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների որոշմամբ՝ արդեն հայտնի է ԵԽԽՎ հայաստանյան նոր պատվիրակության կազմը:
«Ըստ այդմ` հիմնական կազմում ընդգրկվել են՝ ՀՀԿ-ից՝ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Հայ ազգային կոնգրեսից՝ Լևոն Զուրաբյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը: Բացի այդ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում լինելու են փոխարինողներ, ըստ այդմ ՀՀԿ-ից՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Հովհաննիսյանը:
Փոխարինող անդամի կարգավիճակ կունենան նաև ՀՅԴ-ն ու «ժառանգություն»-ը, որոնք, սակայն, պատվիրակությունում ներկայացված կլինեն ռոտացիոն կարգով, մեկ տարի ԵԽԽՎ պատվիրակության կազմում կընդգրկվի ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հաջորդ տարի կընդգրկվի «ժառանգության» ներկայացուցիչը՝ Զարուհի Փոստանջյանը»: