Sunday, 21 06 2026
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին

22 գոլ խփած և 17 միավոր վաստակած թիմերն իռլանդացիների փոխարեն ավելի գրավիչ ֆուտբոլ կցուցադրեին…. Սպորտ

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլը: Ուկրաինան և Լեհաստանը հիանալի մրցաշար կազմակերպեցին` աշխարհին պարգևելով գունեղ, դիտարժան, հիասքանչ ֆուտբոլ: «Եվրո-2012»-ի հանդիպումներն աչքի ընկան իրենց բացառիկ գրավչությամբ. մրցավեճեր, որոնք մինչև վերջին վայրկյանները լարվածության մեջ պահեցին երկրպագուներին: Կփորձենք վերլուծել 16 հավաքականների խաղն իրենց խմբերում, ուշարություն կդարձնենք Մունդիալ-2014-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցների խաղին:

Լեհաստան – Հունաստան (1:1) ֆանտաստիկ հանդիպումը զարդարեց Եվրոպայի 14-րդ առաջնության մեկնարկը: Լեհաստանի ընտրանին հրաշալի առաջին խաղակես անցկացրեց, որը մնաց առաջինն ու միակը ողջ մրցաշարում: Առաջնության առաջին գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին, հրաշալի խաղ ցուցադրեցին Պիշչեկն ու Բլաշիկովսկին, սակայն դորտմունդյան եռյակը լռեց հետագա խաղերում (չնայած վերջինիս` Ռուսաստանի հավաքականի դարպասը խփած գեղեցիկ գոլին): Երկրորդ խաղակեսն անցավ հույների թելադրանքով, որոնք «Եվրո-2012»-ի հենց սկզբում ապացուցեցին, որ դիտորդի դերում չեն ժամանել Լեհաստան և Ուկրաինա: A խմբի մյուս խաղում Ռուսաստանի ընտրանին 4:1 հաշվով ջախջախեց Չեխիայի ընտրանուն: Դուբլի հեղինակ դարձավ Ալան Ձագոևը և անմիջապես հայտնվեց եվրոպական ֆուտբոլի գրանդների ուշադրության կենտրոնում:

«Սա դեռ սկիզբն է»,- խաղից հետո հայտարարեց Դիկ Ադվոկատը: Մինչդեռ Ռուսաստանում իրենց հավաքականին չեմպիոն էին հռչակում, հաջորդ 2 խաղերում պատկերը կտրուկ փոխվեց: Ռուսները ոչ-ոքի խաղացին լեհերի հետ, իսկ Չեխիան 2:1 հաշվով պարտության մատնեց Հունաստանին: Այս 2 հավաքականներն էլ դուրս եկան քառորդ եզրափակիչ, քանի որ վերջին տուրում իրենց հանդիպումներն ավարտեցին հաղթանակով (Հունաստան – Ռուսաստան` 1:0, Չեխիա- Լեհաստան` 1:0): Հույների կազմում իրեն հիանալի դրսևորեց թիմի ավագ Կարագունիսը` խփելով հաղթական գոլը: Այս խմբի իսկական հայտնությունը դարձավ մեր ընտրանու ապագա մրցակից Չեխիայի հավաքականը` զբաղեցնելով առաջին տեղը: Չեխը սխալվում էր, Բարոշը գոլեր չէր խփում, Ռոսիցկին լավ մարզավիճակում չէր, բայց արդյունավետ խաղով առանձնացան Վացլավ Պիլարը, Գեբրե Սելասին, Պետր Յիրաչեկը, ում գոլը վերջին տուրում հաղթանակ պարգևեց իր թիմին և քառորդ եզրափակիչում Գերմանիայի ընտրանու հետ բախումից խուսափելու հնարավորություն տվեց: Այս դեպքում չեխերն ավելի լավ հնարավորություն ստացան, քանի որ Պորտուգալիան, ամեն դեպքում, Գերմանիա չէ:

B խումբը նույնպես աչքի ընկավ դիտարժանությամբ: «Մահվան» խմբում պայքարը մեկնարկեց անակնկալով: Դանիայի ընտրանին վերջին հաջողությունից 45 տարի անց հաղթանակ տարավ Հոլանդիայի հավաքականի նկատմամբ, որը մրցաշարի ֆավորիտների թվում էր, իսկ գերմանացիները նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարան Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ: Չնայած մեկնարկային պարտությանը, Բենտուի սաները հավասար պայքար մղեցին Յոահիմ Լյովի թիմի հետ: Այս խմբի իսկական հայտնությունը դարձավ մեր ընտրանու մրցակից Դանիայի հավաքականը, որը, չնայած այն հանգամանքին, որ հաջորդ 2 խաղերում պարտություններ կրեց, արժանի հակառակորդ դարձավ կարգով մի քանի անգամ բարձր Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների համար: Մրցաշարի գլխավոր հիասթափությունը դարձավ Հոլանդիայի ընտրանին, որը 3 խաղերում կրեց նույնքան պարտություն և առանց վաստակած միավորի լքեց հետագա պայքարը: Ձախողման մեջ իր մեծ ավանդն ունեցավ գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը, որը մեկնարկային պարտությունից հետո չդադարեց անհասկանալի որոշումներ կայացնել կազմի և մարտավարության ընտրության հարցերում: Վերջին տուրում հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց Պորտուգալիայի ընտրանու առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, և, վերջապես, փակեց քննադատների բերանները:

C խմբում լուրջ անակնկալներ չգրանցվեցին: Ինչպես սպասվում էր, փլեյ-օֆֆում հայտնվեցին Իսպանիայի և Իտալիայի ընտրանիները: Պայքարից ակնհայտորեն դուրս էին Իտուրալդե Գոնսալեսի բարեկամները` Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիները, որոնք իրենց տաղտկալի և միօրինակ ֆուտբոլով չկարողացան խուսափել 3 խաղերում բաց թողած 9 գոլերից: Լավ տպավորություն թողեց Բիլիչի Խորվաթիայի ընտրանին, որը մինչև վերջին տուրը պահպանում էր հաջորդ փուլ դուրս գալու հույսերը, և, միգուցե,այդպես էլ կլիներ և կգրանցվեր «Եվրո-2012»-ի խոշորագույն անակնկալը, եթե աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների դարպասը չպաշտպաներ Իկեր Կասիլյասը: Լավ տպավորություն գործեց Իտալիայի հավաքականը: Չեզարե Պրանդելիին հաջողվեց սերնդափոխություն կատարել և ստեղծված երիտասարդ կոլեկտիվին վերջապես ստիպել հարձակվել:

D խմբում ֆավորիտներ Անգլիայի և Ֆրանսիայի ընտրանիներին ձեռնոց նետեց Ուկրաինայի հավաքականը, որը նույնպես կարող էր դառնալ սենսացիայի հեղինակ, բայց դրան խանգարեց Վիկտոր Կաշային, ով, մինչև ուկրաինացիների մաքուր գոլը չարձանագրելը մինչ այդ չէր նկատել ակնհայտ խաղից դուրս վիճկաը: Ձախողված Շվեդիայի ընտրանին վերջին տուրում պարտության մատնեց Ֆրանսիայի հավաքականին, և վերջինին որպես քառորդ եզրափակիչի մրցակից պարգևեց Իսպանիայի ընտրանուն: Համոզիչ չէր նաև Ռոյ Հոջսոնի Անգլիայի հավաքականի խաղը, սակայն անգլիացիները խաղից խաղ իրենց ավելի վստահ են զգում և քառորդ եզրափակիչում հաջորդ փուլ անցնելու հավասար հնարավորություն ունեն Իտալիայի ընտրանու հետ:

Այսպիսով` մեր ազգային թիմի բոլոր հակառակորդները հիանալի խաղ ցուցադրեցին: Չեխերն առաջին տեղով դուրս եկան խմբից, դանիացիները, չնայած լքեցին «Եվրո-2012»-ը, դարձան մրցաշարի զարդերից մեկը, իսկ Պրանդելիի Իտալիայի հավաքականը սերնդափոխությունից հետո լավ տպավորություն գործեց և դեռ կբարելավի իր խաղը:

Բոլոր հավաքականները պատրաստ էին մրցաշարին: Խմբային փուլի և ոչ մի հանդիպում չավարտվեց 0:0 հաշվով: Ընդհանուր պատկերից դուրս մնաց միայն Իռլանդիայի ընտրանին, որի փոխարեն, անկասկած, 22 գոլ խփելուց հետո 17 միավոր վաստակած հավաքականներն ավելի գրավիչ ֆուտբոլ կցուցադրեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում