Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը Թուլուզում CIC բանկի մասնաճյուղում պատանդ էր վերցրել մարդկանց:
Ինչպես հայտնում է Le Figaro-ն, մինչ ձերբակալությունը տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով ահաբեկչը վիրավորվել է:
Երկու պատանդներին ազատ են արձակել: Նրանցից ոչ ոք հրաձգության ժամանակ չի տուժել:
La Depeche-ի տվյալով` ոստիկանությունը սկսել է շենքը գրոհով վերցնել, ահաբեկիչը փորձել է կրակ բացել բանկում:
Միաժամանակ, 26-ամյա տղամարդը, որն իրեն Բումազա է անվանել, պայմաններ է թելադրել մյուս պատանդներին ազատելու համար: Նրա խոսքով` ինքը պատանդներին կազատի ու ոստիկանութանը կհանձվի, եթե իրեն թույլատրվի հանդես գալ լրագրողների առաջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչը տառապում է շիզոֆրենիայով:
Թուլուզի քաղաքապետ Պիեռ Կոենը հայտարարել է, որ նա «հայտնի է միայն իր հիվանդության պատմությամբ», իսկ կյանքում ոչնչով աչքի չի ընկել:









































