Ասում են, որ հայերը ստեղծագործող են և տաղանդավոր: Պարը հայերի համար միշտ էլ չափազանց կարևոր է եղել և Աննա Պիպոյանը, ով այժմ Նյու Յորքում է ապրում ու աշխատում, ավանդությունը թարմացրել է:
The Armenian weekly-ն հաղորդում է, որ Պիպոյանը ծնվել է Երևանում, սկսել է պարել դեռևս մանուկ տարիքից: Նրա ծնողները մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա այդ առումով` նրան տանելով բալետի դասերի 6 տարեկանում, քանի որ նա չափազանց ակտիվ երեխա է եղել: Պիպոյանն ասել է, որ իր հայրը նկարիչ է և երգիչ է եղել, ուստի կարծում է, որ արվեստի նկատմամբ սերը ժառանգել է հորից:
Մինչ 17 տարեկանը նա զբաղվել է դասական պարերով, բայց այնուհետև որոշել է թողել բալետը, քանի որ այլ բան է փնտրել և դա եղել է պորտապարը: Պարուհին ասում է, որ դա հենց այն էր, ինչ ինքը փնտրում էր, որովհետև պորտապարը դասական է, կանացի և էներգետիկ:
Այժմ նա աշխատում է Նյու Յորքում, աշխատում է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բեյոնսեն և Դոն Օմարը:









































