Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Մինսկի հետ դեռևս 2002 թ.-ին կնքած փոխգործակցության համաձայնագիրը թարմացման կարիք ունի. քաղաքապետ

Երևանի և բելառուսական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առանձնակի կարևորելով Երևանի և բելոռուսական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռևս 2002 թվականին կնքած փոխգործակցության համաձայնագիրն այսօր իրապես թարմացման կարիք ունի:

«Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այսօր ավելի քան անհրաժեշտ է հստակեցնել բոլոր այն ուղղությունները, որոնց մասով կկարողանանք համագործակցությունն առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնել, հատկապես հաշվի առնելով այն ներուժը, որ առկա է համագործակցությունն այդպիսին դարձնելու համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման և դրանց կյանքի կոչման հարցում: Հաշվի առնելով Ձեր ներդրումը Երևանի և բելառուսական քաղաքների միջև հաստատված բարեկամական ամուր հարաբերությունների հարցում, վստահ եմ, որ այս դեպքում ևս կանեք հնարավորը, որպեսզի երկուստեք փոխգործակցությունը դառնա առավել առարկայական և շահավետ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ստեպան Սուխորենկոն իր հերթին ընդգծել է, որ Երևանի և Մինսկի միջև փոխգործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման հարցում լիովին կիսում է Երևանի քաղաքապետի դիրքորոշումն ու վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի դրանք հնարավորին շուտ կյանքի կոչվեն:

«Բելառուսական արտադրության որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես, վերելակներ, աղբատար մեքենաններ ու ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ, իրապես մրցունակ կարող են լինել Երևանում: Ըստ այդմ, վստահ եմ, որ փոխգործակցության ընդլայնման հարցում մենք իսկապես լուրջ ներուժ ունենք և այն պետք է օգտագործենք»,- նշել է դեսպանը և հույս հայտնել, որ փոխգործակցության ընդլայնման առավել համակողմանի քննարկումը տեղի կունենա Երևանի և Մինսկի քաղաքապետերի պաշտոնական հանդիպման ընթացքում և Տարոն Մարգարյանին է փոխանցել Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյի պաշտոնական հրավերը:

Փոխգործակցության ընդլայնման ուղղություններն առավել հստակեցնելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու ստորաբաժանումներին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր առաջարկությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում