«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբի ավագը ոչ մի պատճառ չունի լքելու իր թիմն ու տեղափոխվելու Թուրինի «Յուվենթուս»:
«Վան Պերսին առաջիկայում ևս հանդես է գալու «Արսենալ»-ում: Առաջատար ֆուտբոլիստի` Ա Սերիա տեղափոխվելու որևէ պատճառ չկա` թե լիգայի հեղինակության տեսակետից, թե ֆուտբոլի մակարդակի և թե ֆինանսական նկատառումներով:
Եթե վան Պերսին իտալական ակումբ տեղափոխվի, ես ձեզ համար պաղպաղակ կգնեմ»,- հայտարարել է Վենգերը իտալական լրագրողների հետ ունեցած հարցազրույցում:







































