Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիս» արևադարձային փոթորիկը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնին:
Փոթորիկը ձևավորվել է Նյուֆաունդլենդ կղզուց 900 կմ հարավ-արևմուտք: Հաշվարկները ցույց են տալիս, որ էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է մոտ 70 կմ ժամի: Բացի այդ, օդերևութաբանները համոզված են, որ մի քանի օր հետո քամու ուղղությունը արևելքից կփոխվի հյուսիս, և վերջին հաշվով այն ցամաք չի մտնի:









































