Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կոչ է արել ազատել Միջազգային քրեական դատարանի՝ Լիբիայում ձերբակալված չորս աշխատակիցներին:
«Ես կոչ եմ անում, որպեսզի ամեն ջանք գործադրվի ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու համար»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքերով` Լիբիայի իշխանությունները ՄՔԴ-ի աշխատակիցների պահվածքի հանդեպ պահանջներ պետք է ներկայացնեն այդ կազմակերպության իրավական դաշտի սահմաններում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի դատախազությունը հրաժարվել է ազատ արձակել ՄՔԴ-ի աշխատակիցներին:
Լիբիայի գերագույն դատախազի որոշմամբ` ՄՔԴ-ի ձերբակալված աշխատակիցները կալանքի տակ կմնան 45 օր, քանի դեռ կշարունակվի հետաքննությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Լիբիայի Զինթանա քաղաքում ձերբակալվել էր Միջազգային քրեական դատարանի պատվիրակությունը:








































