Օզի Օսբորնը որդուն` Ջեքին կոչ է անում ևս մեկ անգամ ստուգվել այն բանից հետո, երբ վերջինիս մոտ ցրված սկլերոզ են հայտնաբերել, քանի որ հենց ինքը՝ ռոքերը ժամանակին սխալ ախտորոշում է ստացել:
TorontoSun-ը հաղորդում է, որ, չնայած բժիշկների ախտորոշմանը, Ջեքի ռոքեր հայրիկը կարծում է, որ նա երկրորդ անգամ պետք է ստուգվի` համոզվելու համար, թե ինքն արդյո՞ք իսկապես հիվանդ է։
Օզին բրիտանական Hello! ամսագրին ասել է, որ մի քանի տարի առաջ ինքն էլ ախտորոշվել նույն հիվանդությամբ, սակայն այնուհետև հայտնաբերվել էր, որ ախտորոշումը սխալ է եղել:










































